Ստանդարտ վերելք Էլբրուս / Elbrus / Эльбрус

  • Invite

Virtual Event

Wednesday, July 12, 2017, 8:00 PM - Tuesday, July 18, 12:00 PM

Mountain Guide Armenia - ն 2017 թվականի Հուլիսի 12-ից Հուլիսի 18-ը կազմակերպում է ստնադարտ՝ "փափուկ" վերելք Էլբրուս լեռան գագաթ։ Էլբրուսը Եվրոպայի և Ռուսաստանի Դաշնության ամենաբարձր լեռն է։ Արևմտյան գագաթի բարձրությունը 5642մ - է։ Գագաթի հաղթահարումը ապահովում է հրաշալի երկարատև տպավորություններ և թույլ է տալիս փորձել սեփական ուժերը հետագայում ավելի բարդ և բարձր լեռներ հաղթահարելու ճանապարհին։ Բացի այդ Էլբրուսը մոլորակի 7 մայրցամաքների ամենաբարձր գագաթներից մեկն է, ինչի շնորհիվ վերելքի մասնակիցները ինքնաբերաբար կատարում են նաև առաջին քայլը "7 գագաթ" ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը բավականին "փափուկ" կոմֆորտային է՝ ավելացված ակլիմատիզցիոն օրերով, հյուրանոցում գիշերակացերով, և հասանելի կլինի մինչև 4000մ լեռնագնացության փորձ ունեցող մարդկանց։ Սա մեր ընկերության արդեն 4-րդ վերելքն է Էլբրուսի գագաթ։ ==ԻՆՉՈՒ ՄԵՐ ՀԵՏ== - Մեր վերելքների ընթացքում մասնակիցների քանակը չի գերազանցում 6-7 հոգին, ինչի շնորհիվ վերելքը դառնում է ավելի տպավորիչ, անվտանք և մեծանում է հաջող վերելքի հավանականությունը - Մեր ուղեկցորդներն ունեն 5000մ-7000մ լեռներ բարձրանալու և խմբերին բարեհաջող գագաթ հասցնելու մեծ փորձ - Մենք ինդիվիդուալ մոտեցում ենք ցուցաբերում բոլոր մասնակիցներին, տալիս ենք մաքսիմալ տեսական խորհրդատվություն և գործնական գիտելիքներ - Լեռնագնացութունը մեր համար առաջին հերթին ապրելակերպ է և հետո արդեն աշխատանք, ուստի մենք մեր վերելքները կատարում ենք մեծ հաճույքով, նվիրումով և բոլոր մասնակիցներին գագաթ հասցնելու մղումներով։ == ՊԱՅՄԱՆՆԵՐ == Խմբի ղեկավար/ուղեկցորդ։ Artashes Mkrtchyan (4 x Էլբրուս, 3 x Կազբեկ, 1 x Պիկ Լենին) Ծրագրի տևողությունը։ 7 օր/6 գիշեր Մասնակիցների քանակը։ 4-7 հոգի Ծրագրի մասնակցության արժեքը մեկ անձի համար։ - 4-5 հոգու դեպքում։ 360$ - 6-7 հոգու դեպքում։ 290$ ==ԾՐԱԳԻՐ== Օր 1-ին (12 Հուլիս) Երեկոյան ժամը 20։00-ին խումբը Երևանից կշարժվի և կուղևորվի դեպի Ռուսաստանի Դաշնության Ազաու կոչվող հանգստավայր։ Օր 2-րդ (13 Հուլիս) Ազաու կհասնենք ժամը 16։00 - ի սահմաններում։ Գիշերակացը հյուրանոցում։ Օր 3-րդ (14 Հուլիս) Վաղ առավոտյան ճոպանուղով կբարձրանանք մինչև 3500մ բարձրության վրա գտնվող կայան։ Որտեղից ոտքով կբարձրանանք 3800մ - ի վրա գտնվող "Տակառներ"։ Քայլքի ընդհանուր տևողությունը 1-1․5 ժամ։ Այդ օրը նաև կատարենք թեթև ակլիմատիզացիոն վերելք մինչև 4300մ և կվերադառնանք "Տակառներ"։ Գիշերակացը հարմարավետ կացարաններում։ Օր 4-րդ (15 Հուլիս) Առավոտյան վաղ ոտքով կբարձրանանք 4100մ - ի վրա գտնվող "Պրիյուտ" կացարան։ Ծանր ուսապարկերը այնտեղ թողնելուց և թեթև նախաճաշից հետո կկատարենք ակլիմատիզացիոն վերելք մինչև 4500մ և կվերադառնանք կացարան։ Գիշերակացը կացարանում։ Օր 5-րդ (16 Հուլիս) Ստանդարտ ծրագրով այս օրը նախատեսված է հանգսին և ակլիմատիզացիայի համար։ Առավոտյան նախաճաշից հետո կկատարենք նորմատիվային վերելք մինչև 4800մ - ի վրա գտնվող "Պաստուխովի քարեր" և կվերադառնանք կացարան։ Վերելքի համար անհրաժեշտ հանդերձանքը պատրաստելուց հետո կքնենք։ * Կախված խմբի մասնակիցների ինքնազգացողությունից, պատրաստվածությունից և եղանակային պայմաններից 5-րդ օրը՝ 02:00 -ին կարելի է կատարել գագաթի վերելքի փորձ Օր 6-րդ (17 Հուլիս) Գիշերը ժամը 2։00 -ին կսկսենք վերելք դեպի Էլբրուսի Արևմտայն (5642մ) գագաթ։ Լավ եղանակային պայմաններում գագաթին լինելու վերջնաժամկետը Ռուսաստանի ժամանակով 12։00 -ն է։ Վերելքից հետո խումբը կվերադառնա 4100մ կացարան և հանդերձանքը հավաքելուց հետո կիջնի 3600մ կացարան։ Մինչև ժամը 17։00 հասնելու դեպքում խումբը ճոպանուղով կիջնի մինչև Ազաու և գիշերակացը կանցկացնի հյուրանոցում։ Հակառակ դեպքում գիշերակացը կանցկացվի 4100մ կացարանում։ Օր 7-րդ (18 Հուլիս ) Առավոտյան վաղ կիջնենք կացարանից Ազաու և կուղևորվենք Հայաստան։ ==ՀԱՆԴԵՐՁԱՆՔ == 1. Լեռնային կոշիկներ (նախատեսված 5000մ-6000մ բարձրությունների համար, սովորաբար լինում են հաստ հիդրոբլոկ կաշվից, ունեն կատվիկների համար նախատեսված ռանտեր, պինդ քթամաս և կրունկ, չճկվող ներբաններ) 2. Երկու զույգ հաստ բրդյա և երկու զույգ բարակ սինթեթիկ գուլպա 3. Բախիլներ 4. Թերմոհագուստի կոմպլեկտ (термобелье) 5. Ֆլիսից կամ բրդից հագուստ 6. Լեռնային անջրաթափանց բաճկոն և տաբատ 7. Թեթև փետուրե բաճկոն կամ սինթեթիկ տաք բաճկոն 8. Ֆլիսից բարակ ձեռնոցներ 9. Հաստ ձեռնոցներ 10. Թաթմաններ 11. Ձմեռային գլխարկ 12. Քամուց պաշտպանող բալակլավա կամ դիմակ 13. Անձրևային թիկնոց 14. Արևային գլխարկ 15. 60լ-80լ ուսապարկ 16. 20լ-30լ ուսապարկ վերելքի համար 17. Քնապարկ (0C…-5C comfort - ի համար նախատեսված) 18. Սառցահատ (ледоруб) 19. Կատվիկներ (кошка) 20. Երեք հատ կարաբին 21. Անվտանգության գոտի իր երկու "բեղերով" 22. Ձեռնափայտեր 23. Թերմոս 1լ 24. Բաժակ, ափսե, գդալ, պատառաքաղ 25. Արևային ակնոցներ և/կամ դահուկային դիմակ (պաշտպանության մակարդակը ոչ պակաս քան cat 3) 26. Գլխի լապտեր (փոխվող AAA կամ AA մարտկոցներով) 27. Արևապաշտպան քսուք 28. Շուրթերի արևապաշտպան քսուք 29․ Անհատական դեղատուփ * Հանդերձանքի որոշ իրեր հնարավոր է վարձույթով վերցնել Երևանում "Վտանգավոր բարձրություն"- ից կամ Տերսկոլում բազմաթիվ վարձույթի սրահներից։ * Հանդերձանքի գնման վերաբերյալ կտրամադրվի խորհրդատվություն, ինչպես նաև մեկնումից առաջ կդիտարկվի եղած հանդերձանքը ==ՍՆՈՒՆԴ== Ծրագրի արժեքը չի ներառում սնունդը։ Որպես կանոն անհատական սնունդի վրա ծախսերը չեն գերազանցում 10-15 հազ․ դրամը։ ==ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ== Իրենց մասնակցությունը հաստատած անձինք կիրականացնեն վերելք Արագածի Հյուսիսային գագաթ։ Վերելքից հետո կկազմակերպվի հավաք, կքննարկվի ճանապարհորդության մանրամասները։ Մանարամասների և ամրագրման համար դիմել՝ Artashes Mkrtchyan - ին կամ զանգահարել +374 95112337 հեռախոսահամարով։
https://www.facebook.com/events/165484293942449


  • 0

    Attending

  • Comments